Լրահոս

12.09.2013 16:36


ԱԺ–ն Արդարադատության խորհրդի իրավաբան–գիտնականին ընտրեց

ԱԺ–ն Արդարադատության խորհրդի իրավաբան–գիտնականին ընտրեց

Երկու օր է՝ ՀՀ ԱԺ–ն քննարկում էր Արդարադատության խորհրդի իրավաբան–գիտնականներին նշանակելու հարցը։ Այդ պաշտոնում առաջադրվել էին ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի և ՀՀ ոստիկանապետի խորհրդական Գրիգոր Բադիրյանի թեկնածությունները։

Այսօր տեղի ունեցած փակ գաղտնի քվեարկությամբ Գրիգոր Բադիրյանը ստացել է պատգամավորներից 93–ի կողմ, 14–ի դեմ ձայները։

Գագիկ Ղազինյանի օգտին կողմ է քվեարկել 92, դեմ՝ 16 պատգամավոր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը