Լրահոս

12.09.2013 16:01


Արեգ Գևորգյան. «Հարգելի՛ վերլուծագանգեր, դհոլներ ու ֆեյքեր, մեղքի տակ մի ընկեք»

Արեգ Գևորգյան. «Հարգելի՛ վերլուծագանգեր, դհոլներ ու ֆեյքեր, մեղքի տակ մի ընկեք»

Նման իրավիճակում Բաղրամյան 26-ի կողքը կանգնելուց կամ, ավելի ճիշտ, տակը պառկելուց առաջ մտածելը չէր խանգարի: Պարտվող, թուլացած և իրավիճակը չվերահսկող ռեժիմապետին պաշտպանելը դժվար և չափազանց վտանգավոր գործ է ...
Սերժ Սարգսյանի գլխին իջած հարվածներն այնքան շատ են, որ անհրաժեշտություն է առաջացել անմիջականորեն վերահսկելու հարվածների ուղղությունները: Փակ ինքնաասուլիսը՝ սրան ապացույց:
Սոցիալական, մշակութային, բնապահպանական խնդիրների չքաղաքականացումը թարս աճեց, արտաքին քաղաքականության մեջ կրկին խիարը քաշեց, ներքաղաքական ինտրիգները բումերանգի կանոններով հետ վերադարձան: Արդյունքում ընդդիմության հարվածներին գումարվեցին քաղաքացիական ակտիվիստներինը, ուժեղացան միջազգային ճնշումները, անգամ Ալիևն է առիթից օգտվում ու անպատասխան քացիներ հասցնում Սերժ Սարգսյանին:
Հարգելի՛ վերլուծագանգեր, դհոլներ ու ֆեյքեր, մեղքի տակ մի ընկեք: Ձեր սովորության համաձայն՝ կանգնե՛ք ուժեղի կողքին, իսկ այսօր դա հաստատ Սերժ Սարգսյանը չէ: Կամ էլ, որոշ ժամանակով, շառից–փորձանքից հեռու, անցե՛ք ջրի հատակը, մինչև կանցնի վտանգը: Թե չէ, կլինեք Սերժ Սարգսյանից վերջին, բայց ամենադաժան քաշվածները:

Արեգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը