Կարծիք

12.09.2013 15:03


Սերժ Սարգսյանի փակ ինքնաասուլիսը կրկին ապացուցեց

Սերժ Սարգսյանի փակ ինքնաասուլիսը կրկին ապացուցեց

Սերժ Սարգսյանի փակ ինքնաասուլիսը կրկին ապացուցեց, որ նա դույզն ինչ առնչություն չունի Հայաստանի Հանրապետության հետ։ Ավելին, այս մարդը չի կարողանում անգամ ադեկվատ գնահատել ստեղծված իրավիճակը, ուր մնաց լուծումներ առաջարկի:

Հասկանալի է, որ Ազատիչը առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից հետո նորից ընկել է խուճապի մեջ և փորձում է ինչ որ կերպ պատասխան տալ. դե ամոթա էլի, ի վերջո նախագահականում նստած է, մի բան պետքա ասի չէ՞:

Ու քանի որ Սերժ Սարգսյանի, այսպես ասած, թիմը, ինքն էլ չգիտի թե ինչպես կարելի է այս ամոթալի վիճակից դուրս գալ և գովաբանել շեֆին քաղաքական այս անմեղսունակությունից հետո, Ազատիչը որոշեց անձամբ դա անել, որպեսզի քաղաքական դհոլներն ու «ազատ» մամուլի ներկայացուցիչները բերանները ջուր առած չնստեն:

Իսկ թե ի՞նչ մղձավանջային թեզիսներ է առաջ քաշել Սերժ Սարգսյան «մտածողը», կարող ենք իմանալ Բաղրամյան 26-ում հենց նոր «իմաստացած» լրագրողների, վերլուծագանգերի, «հեղափոխականների» և այլոց միջոցով:

Տաթևիկ Պողպատյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/pogp.tatev?fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը