Քաղաքական

12.09.2013 14:26


«Ֆյուլեն չի ուզում, մենք ուզում ենք». ՀՀ ԱԺ նախագահ

«Ֆյուլեն չի ուզում, մենք ուզում ենք». ՀՀ ԱԺ նախագահ

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր խորհրդարանում պատասխանելով լրագրողների հարցերին՝ հայտարարել է, որ եթե Եվրամիության գլխավոր հանձնակատար Ստեֆան Ֆյուլեն չի ուզում Հայաստանի հետ ԵՄ ասոցացման համաձայնագիրը ստորգրել, ապա իրենք ուզում են։

Եթե ինքն ասում է՝ ինքը չի ուզում, դա իր գործն է: Մենք կողմնակից ենք Վիլնյուսում նախաստորագրելու ասոցացման համաձայնագիրը,– ընդգծել է Հ. Աբրահամյանը։

Նա նաև պնդել է, որ Մաքսային միությանը միանալու որոշումը Սերժ Սարգսյանը հապշտապ չի ընդունել, և այդ որոշման կայացման հարցում Հայաստանի վրա որևէ ճնշում չի եղել:

Ինչ վերաբերում է հարցին, որ ՕԵԿ–ը հստակ չի կարողանում ասել, թե երբ է Սերժ Սարգսյանն իրենց հետ քննարկել Մաքսային միությանը միանալու հարցը, Հ. Աբրահամյանը նկատել է.

–Ես մեղավո՞ ր եմ, որ հստակ չեն ասում: Մենք քննարկել ենք ու տվել ենք մեր համաձայնությունը: Ազնիվ ու արդար չէ, որ տեղյակ են, ու չեն ասում, որ տեղյակ են: Միշտ էլ այդ մասին խոսվել է:

Հ. Աբրահամյանը նաև ավելացրել է, որ ոչ մեկը գաղտնի չի պահել, և կոալիցիայի հետ քննարկվել է այդ հարցը, իսկ նրանք, ովքեր ասում են՝ տեղյակ չեն եղել, ստում են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը