Անդրադառնալով Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդուն՝ Տիգրանին, ինչպես նաև թիկնապահին ազատ արձակելու և քրեական հետապնդումը դադարեցնելու փաստին՝ քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է.
–Բաց թողողները պատասխան են տալու: Այն, ինչին չի հաղթում արդարությունը, որպես կանոն՝ հաղթում է վրեժխնդրությունը: Եթե վաղը արյուն թափվի, այ սրան բաց թողողների վզին թող լինի: Թող սրանց ժառանգներին այդ արյունը անցնի:
Հիշեցնելով, որ իրեն ու իր ընկերներին առանց ապացույցների են ազատազրկել՝ քաղաքական գործիչն ասել է.
–Այսօր մարդասպանին, որը թիկունիքից մարդ է գնդակահարել, բաց են թողնում և ծպտուն հանող չկա, որ միգուցե էլի արյուն թափվի:
Ըստ բանախոսի՝ պատասխանատվություն պիտի կրի նաև զիդադատախազը, որը դեպքի հաջորդ օրը համարձակվեց հայտարարել, թե զինված հարձակում է եղել մարզպետի տան վրա:
Գ. Եղիազարյան. «Բաց թողողները պատասխան են տալու»