Լրահոս

12.09.2013 22:15


Իրաքը կոչ է անում Թուրքիային դադարեցնել միջամտությունը սիրիական հակամարտությանը

Իրաքը կոչ է անում Թուրքիային դադարեցնել միջամտությունը սիրիական հակամարտությանը

Իրաքը բանակցում է Թուրքիայի հետ՝ դադարեցնելու Սիրիայի ներքին հակամարտությանը նրա անմիջական միջամտությունը, ինչպես նաև աջակցելու հիմնահարցի խաղաղ կարգավորման իրաքյան նախաձեռնությանը։ Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»–ին հայտնել է Իրաքի խորհրդարանի պատգամավոր Հասան Ջիհադը։

«Թուրքիային հղված Իրաքի ուղերձը միանգամայն հստակ է՝ պետք է դադարեցնել Սիրիայի ներքին խնդիրներին միջամտելը և նպաստել հակամարտության խաղաղ կարգավորմանը»,–ասել է Ջիհադը։

Այս խորագրի վերջին նյութերը