Սերժ Սարգսյանը փակ հանդիպում է ունեցել ԶԼՄ որոշ ներկայացուցիչների հետ
«hayeli.am»–ի տեղեկություններով՝ նախօրեին Բաղրամյան 26-ում նախագահ Սերժ Սարգսյանը փակ հանդիպում է ունեցել մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը հրավիրված ԶԼՄ ցանկում եղել է մոտ երկու տասնյակ լրատվամիջոց՝ հիմնականում նրանք, ովքեր ավանդաբար հրավիրվում են նախագահականի միջոցառումներին: Քննարկվել է հարցերի բավական լայն շրջանակ՝ սկսած Սիրիայի շուրջ ծավալվող իրադարաձություններից, վերջացրած Մաքսային միությանն անդամագրվելու և դրա հետևանքով հասարակական տրանսպորտի սպասվող թանկացմանը վերաբերող հարցեր:
Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը ներկա են եղել «Առավոտ» թերթի խմբագիր Արամ Աբրահամյանը, «Մեդիամաքսի» տնօրեն Արա Թադևոսյանը, «Արմնյուզի» տնօրեն Արտակ Ալեքսանյանը, Հանրային հեռուստաընկերության լրատվական ծրագրի տնօրեն Գևորգ Ալթունյանը, «168 ժամ» թերթի խմբագիր Սաթիկ Սեյրանյանը, «Գոլոս Արմենի» թերթի խմբագիր Ֆլորա Նախշքարյանը, Պետրոս Ղազարյանը՝ «Կենտրոն» հեռուստաընկերությունից, Կարմեն Դավթյանը՝ «Իրավունք դե ֆակտո»-ից և մի քանի հեռուստաընկերությունների ներկայացուցիչներ: Հանդիպմանը մասնակցելեն նաև Հրաչ Գալստյանն ու Թաթուլ Մանասերյանը, ովքեր, հավանաբար, հրավիրվել են որպես մասնագետներ, համենայնդեպս, մեզ հայտնի չէ, թե նրանք որ լրատվամիջոցն են ներկայացնում:
Նախապես եղել է պայմանավորվածություն, որ հանդիպումը փակ է լինելու: