Լրահոս

12.09.2013 12:42


Ճարտարապետ. «Քանի դեռ կառավարությունը գործնական քայլեր չի ձեռնարկել, կատուները կշարունակեն գողություն անել»

Ճարտարապետ. «Քանի դեռ կառավարությունը գործնական քայլեր չի ձեռնարկել, կատուները կշարունակեն գողություն անել»

Այսօր հրավիրված ասուլիսում Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը Փակ շուկան աղավաղելը, կառավարության կողմից պատմամշակութային հուշարձանները մասնավորեցնելու գործընթացը անտեսելու հետևանք է համարում։

–Պետությունը մատների արանքով է նայում։ Փակ շուկայի սեփականատերը չի հասկանում, որ կարելի է շուկան ադապտացնել։ Մեզ մոտ հուշարձանը ոչնչացնում են, նոր մտածում՝ ճիշտ էր, թե ոչ,-ասել է ճարտարապետը։

Նա նաև պնդել է, որ ամիսներ առաջ Երևանի քաղաքապետարանի հայտարարությունը, թե ապամոնտաժվել է Փակ շուկայի սյուներից մեկը, իրականում կապ չունի շուկայի շինարարական շխատանքների հետ:

Ասուլիսի մեկ այլ բանախոս, ճարտարապետ Սաշուր Քալաշյանն էլ ստեղծված իրավիճակը համեմատել է Կռիլովի հայտնի առակներից մեկի հետ.

–Մենք հիմա այդ վիճակում ենք՝ կատուն սեղանից գողացել է միսը, իսկ կառավարությունը մեր ու կատվի գլխին քարոզ է կարդում: Քանի դեռ կառավարությունը կտրուկ ու գործնական քայլեր չի ձեռնարկել, կատուները կշարունակեն գողություն անել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը