Լրահոս

12.09.2013 12:00


ԵԱՀԿ ՄԽ համանախագահ. «Բոլոր կողմերից էլ պետք է զիջումներ լինեն»

ԵԱՀԿ ՄԽ համանախագահ. «Բոլոր կողմերից էլ պետք է զիջումներ լինեն»

Այսօր Երևանում հրավիրված ասուլիսում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Ջեյմս Ուորլիքը, անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին, հայտարարել է.

–Եթե ուզում ենք հաջողության հասնել, ապա բոլոր կողմերից էլ պետք է զիջումներ լինեն։ Նմանօրինակ խնդրի լուծումը հեշտ չէ։ Այն չի կարող լինել առանց առաջնորդների քաղաքական կամքի, փոխզիջումների և ժողովուրդների մեջ փոխվստահության ձևավորման։

Ամերիկացի համանախագահը խնդրի կարգավորման նոր առաջարկներ իր հետ չի բերել, իսկ բանակցությունների հիմքում շարունակում են մնալ ուժի չկիրառումը, տարածքային ամբողջականության պահպանումը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքը

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից սպառազինվելուն վերաբերող հարցին՝ ամերիկացի համանախագահն ասել է, որ իրենք ցանկանում են խուսափել սպառազինությունների մրցավազքից, և խնդիրը խաղաղ լուծում ստանա։

Իսկ Ադրբեջանում հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի մասին Ջեյմս Ուորլիքը հրաժարվել է խոսել՝ պատճառաբանելով.

–Իմ այցի նպատակը դա չէ։ Իմ գլխավոր նպատակը իրավիճակին առավել լավ ծանոթանալը, հասկանալը և կողմերին լսելն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը