Թուրքիայում այս գիշեր կրկին անհանգիստ էր։ Երկրով մեկ տարածվել է բողոքի գործողությունների ալիքը։ Հազարավոր մարդիկ դուրս են եկել Ստամբուլի, Իզմիրի և Անկարայի փողոցներ՝ պահանջելով վարչապետ Ռեջեփ Էրդողանի հրաժարականը։
НТВ-ի փոխանցմամբ՝ ցուցարարների և հատուկջոկատայինների միջև բախումներ են տեղի ունեցել։ Վերջիններս ջրցան մեքենաներով փորձել են ցրել բողոքի գործողության մասնակիցներին՝ կիրառելով նաև արցունքաբեր գազ։ Թուրքիայի մայրաքաղաքում օդ են բարձրացվել ոստիկանական ուղղաթիռներ։ Կան վիրավորներ, տասնյակ ցուցարարներ ձերբակալվել են։
Թուրքիայում բողոքի գործողությունների նոր ալիքի պատճառ է դարձել երկու օր առաջ հակակառավարական ցույցը ցրելու ժամանակ 22-ամյա ակտիվիստ Ահմեդ Ատականի մահը։
Թուրքիայում կրկին անհանգիստ է