Արծվիկ Մինասյանը տարօրինակ է համարում կառավարության և նախագահի հապճեպությունը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, անգամ մեկ օր չսպասելով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրեց սեպտեմբերի 10–ին ՀՀ ԱԺ–ի ընդունած «Շահութահարկի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը։
Այն կառավարությունը խորհրդարանի քննարկմանն էր ներկայացրել 24–ժամյա ռեժիմով։ Այսինքն, 24 ժամում օրինագիծը պետք է անցներ բոլոր ընթերցումներն ու քվեարկության դրվեր։ Ու թեև օրինագիծն այդպես հապճեպ քննարկելուն մի շարք պատգամավորներ դեմ քվեարկեցին, իսկ օրինագիծն էլ ընդունվեց 42 դեմ ձայներով ու անհրաժեշտ 66 կողմից ընդամենը 1 ավելի ձայնով, բայց դա էլ չկաշկանդեց Սերժ Սարգսյանին հենց սեպտեմբերի 10–ին ստորագրել այն։
Հիշեցնենք, որ ըստ ՀՅԴ–ական պատգամավոր Արծվիկ Մինասյանի՝ այս օրինագիծն օգնում է փողերի լվացման օրինականացմանը Հայաստանում։ «7օր»–ի հետ զրույցում նա նաև տարօրինակ է համարել կառավարության կողմից այն ԱԺ–ի հաստատմանը հապճեպ ներկայացնելը և Սերժ Սարգսյանի կողմից հապճեպ ստորագրելը։
–Երբ հարցնում ենք՝ ո՞րն է այս օրենքի հրատապությունը, որևէ բացատրություն, տրամաբանություն չկա։ Տարօրինակ է հապճեպությունը։ Քանի որ չկա բացատրություն, հրապարակված տեղեկատվություն, միգուցե մեր կասկածները ճի՞շտ են, որ օրինականացվում է անօրինական գործարքը, և այս օրենքը դրան է միտված,–մեզ հետ զրույցում ասել է Ա. Մինասյանը։
Նա նաև պարզաբանել է, թե սույն օրենքով «փողեր լվանալու» մեխանիզմը որն է.
–Երբ որ Հայաստանում անօրինական կամ թաքցված եկամուտներ են վաստակել մարդիկ, և նրանք պետք է կարողանան 3–րդ երկրի միջոցով այդ գումարները դարձնել օրինական, դրա լավագույն ձևը (նաև օգտվելով այս օրնեքով տրվող արտոնությունից) որևէ երկրում կազմակերպություն ստեղծելը, դրա միջոցով պետական արժեթղթեր ձեռք բերելն է, իսկ դրանցից ստացված եկամուտն ու մայր գումարը կդառնան օրինական։ Սա փողերի լվացման դասական օրինակ է։
Այսինքն, «Շահութահարկի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքն արտոնություն է տալիս, որպեսզի փողերի ծագման վերաբերյալ որևէ կասկած չառաջանա։
–Իսկ հարցին, թե ինչո՞ւ, այնուամենայնիվ, այս շղթան աշխատեց, կպատասխանեն՝ որովհետև տնտեսական շա՛հ կա՝ հարկային արտոնություն ունեմ, դրա համար էլ ես ոչ թե ուղղակիորեն եմ մասնակցում այդ արժեթղթերը ձեռք բերելուն և եկամուտ ստանալուն, այլ 3–րդ երկրի միջոցով եմ դա կազմակերպում։ Անգամ դասագրքերում փողերի լվացման այս ձևը ներկայացված է։ Իհա՛րկե, ես մեղք չեմ ուզում վերցնել ինձ վրա և պնդել, որ այս դեպքում Հայաստանում նման բան կա։ Հո՛ւյս ունեմ, որ այդպես չէ, բայց դա հետո կերևա,–նշել է Ա. Մինասյանը։
Ավելացնենք նաև, որ այս օրենքը սահմանում է՝ ոչ ռեզիդենտի՝ ՀՀ պետական արտարժութային պարտատոմսերից տոկոսի կամ մարելիս զեղչի ձևով ստացվող եկամուտները, ինչպես նաև նշյալ պարտատոմսերի օտարումից, այլ արժեթղթերով փոխանակումից կամ նման այլ գործարքներից ստացվող եկամուտներն ազատվում են շահութահարկից:

7or.am