Լրահոս

12.09.2013 10:24


Շփման գծում ԵԱՀԿ մշտադիտարկմանը կմասնակցի նաև ամերիակցի նորանշանակ համանախագահը

Շփման գծում ԵԱՀԿ մշտադիտարկմանը կմասնակցի նաև ամերիակցի նորանշանակ համանախագահը

Համաձայն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի՝ սեպտեմբերի 13-ին նախատեսվում է մշտադիտարկման անցկացում հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում՝ Ակնի(Աղդամ) ուղղությամբ։ ԱՊԱ գործակալությունը, հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, հայտնում է, որ մշտադիտարկմանը կմասնակցի նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Ջեյմս Ուորլիքը։

Ադրբեջանական կողմից մշտադիտարկմանը կմասնակցեն ԵԱՀԿ գործող նախագահի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Պիտեր Սվեդբերգը։
Հայկական կողմից՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը և դաշտային օգնական Ժիրի Աբերլեն, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը և նրա դաշտային օգնական Ջեֆրի Հուլսը։

Այս խորագրի վերջին նյութերը