Աշխարհ

12.09.2013 10:24


Ամերիկացի քահանան ձերբակալվել է Ղուրանի 3 000 օրինակ այրելու փորձի համար

Ամերիկացի քահանան ձերբակալվել է Ղուրանի 3 000 օրինակ այրելու փորձի համար

Ինչպես տեղեկացնում է BBC-ն, ԱՄՆ Ֆլորիդա նահանգում ձերբակալվել է ամերիկացի բողոքական քահանա (պաստոր) Թերի Ջոնսը, ով հայտնի է իր հակաիսլամական նկրտումներով։ Քահանան փորձել է այրել Ղուրանի 2 998 նմուշ 2001թ. սեպտեմբերի 11-ի ԱՄՆ դեպքերի հիշատակի առթիվ։

Ըստ «Ասոշիեյթեդ պրես»–ի՝ ոստիկանությունը Ջոնսին ու նրա օգնականին ձերբակալել է Մալբերրի քաղաքում։ Պաստորն այդ պահին վարել է Ղուրանի՝ նավթով օծած նմուշներով լի բեռնատարը։ Ջոնսը հայտարարել է, որ մահմեդականների Սուրբ գրքի օրինակների թիվը համապատասխանել է ԱՄՆ–ում սեպտեմբերի 11-ին իրականացված ահաբեկչության զոհերի թվին։

Ջոնսի անունն աշխարհը ցնցեց դեռևս 2001թ. մարտին, երբ նա շուրջ 50 մարդու ներկայությամբ Ֆլորիդայի եկեղեցիներից մեկում այրեց Ղուրանի մի քանի նմուշ։

Այս խորագրի վերջին նյութերը