Քաղաքական

12.09.2013 10:07


Գիտի, որ վարչապետն անմեղ է, բայց չգիտի, թե ինչու

Գիտի, որ վարչապետն անմեղ է, բայց չգիտի, թե ինչու

ՀՀ ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Արման Սահակյանը վստահ է, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը օֆշորային պատմության հարցում անմեղ է։

–Օֆշորում գործարք անելը հանցագործություն չէ,–«7օր»–ի հետ զրույցում ասել է նա։

Իսկ մեր այն դիտարկմանը, որ հանցագործություն է, եթե այդ ճանապարհով ունեզրկել են որևէ մեկին, ՀՀԿ–ական պատգամավորն արձագանքել է.

–Ասում են՝ հնարավոր է առանց իր գիտության օֆշորում ընկերություն բացելը, ուրեմն հնարավոր է։

«Անգամ եթե պաշտոնապես հաստատվի Տիգրան Սարգսյանի մեղավորությունը, հնարավոր համարո՞ւմ եք, որ նրան պատասխանատվության կենթարկեն» մեր հարցին էլ Ա. Սահակյանը հետևյալ պատասխանն է տվել։

–Վստահ եմ, որ չի ապացուցվի։ Ո՞ւրա, թող պազրվի, չի պարզվում։

Իսկ թե ինչու, այդուհանդերձ, չի ապացուցվի Տիգրան Սարգսյանի մեղավորությունը, ՀՀԿ–ական պատգամավորը չգիտի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը