ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանի հարցը ՀՀ կառավարությանը
Ինչպես գիտեք, վերջերս ՀՀ կառավարությունը հերթական անգամ մերժեց ԲՀԿ խմբակցության առաջարկը նվազագույն աշխատավարձը 75.000 դրամ դարձնելու մասին: Եթե նույնիսկ սրանում քաղաքական ենթատեքստ չփնտրենք, ապա միևնույնն է, քաղաքացու սոցիալական խնդիրները մեղմելու ցանկության բացակայությունը եթե չասեմ ակնհայտ, գոնե նկատելի է: Եվ սա այն դեպքում, երբ դեռևս այս տարվա մարտ ամսին նախագահ Սերժ Սարգսյանը՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել էր, բառացի մեջբերում եմ. «Կառավարությունը նրա համար է, որպեսզի կարողանա զարգացնել մեր տնտեսությունը: Կառավարությունը նրա համար է, որպեսզի կարողանա ընդհանրապես մեր երկիրն առաջ տանել: Ես վերջին անգամ կառավարություն եմ ձևավորել ընդամենը մի քանի ամիս առաջ` խորհրդարանական ընտրությունների արդյունքով: Անձամբ մասնակցել եմ առաջին նիստին և խնդիր եմ դրել այդ կառավարության առջև: Ասել եմ, որ այս կառավարությունը Հայաստանի Հանրապետությունում պետք է ապահովի տնտեսական աճ` նվազագույնը 7 տոկոս: Եվ ասել եմ, որ աշխատավարձերի աճը պետք է ավելին լինի, քան գնաճը: Հայաստանի Հանրապետության այն կառավարությունը, որ տարվա արդյունքներով, դա վերաբերում է 2013-2017 թվականներին, չապահովի աշխատավարձի առաջանցիկ, այսինքն ավելի մեծ աճ, քան գնաճն է հանրապետությունում` պետք է հրաժարական տա»: Ես պարզապես հիշեցնեմ, որ մեր ՀՆԱ աճը կազմում է 0.6%, իսկ գնաճը՝ 9.3%: Հիմա հարցս ուղղում եմ ՀՀ կառավարությանը: Արդյո՞ք Դուք ընդունում եք, որ սա տնտեսական քաղաքականության ձախողում է, և ովքե՞ր, ե՞րբ ու ի՞նչ ձևով են կրելու պատասխանատվություն այս ամենի համար:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանի հարցը ՀՀ կառավարությանը
Ինչպես գիտեք, վերջերս ՀՀ կառավարությունը հերթական անգամ մերժեց ԲՀԿ խմբակցության առաջարկը նվազագույն աշխատավարձը 75.000 դրամ դարձնելու մասին: Եթե նույնիսկ սրանում քաղաքական ենթատեքստ չփնտրենք, ապա միևնույնն է, քաղաքացու սոցիալական խնդիրները մեղմելու ցանկության բացակայությունը եթե չասեմ ակնհայտ, գոնե նկատելի է: Եվ սա այն դեպքում, երբ դեռևս այս տարվա մարտ ամսին նախագահ Սերժ Սարգսյանը՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ
հանդիպման ժամանակ ասել էր, բառացի մեջբերում եմ. «Կառավարությունը նրա համար է, որպեսզի կարողանա զարգացնել մեր տնտեսությունը: Կառավարությունը նրա համար է, որպեսզի կարողանա ընդհանրապես մեր երկիրն առաջ տանել: Ես վերջին անգամ կառավարություն եմ ձևավորել ընդամենը մի քանի ամիս առաջ` խորհրդարանական ընտրությունների արդյունքով: Անձամբ մասնակցել եմ առաջին նիստին և խնդիր եմ դրել այդ կառավարության առջև: Ասել եմ, որ այս կառավարությունը Հայաստանի Հանրապետությունում պետք է ապահովի տնտեսական աճ` նվազագույնը 7 տոկոս: Եվ
ասել եմ, որ աշխատավարձերի աճը պետք է ավելին լինի, քան գնաճը: Հայաստանի Հանրապետության այն կառավարությունը, որ տարվա արդյունքներով, դա վերաբերում է 2013-2017 թվականներին, չապահովի աշխատավարձի առաջանցիկ, այսինքն ավելի մեծ
աճ, քան գնաճն է հանրապետությունում` պետք է հրաժարական տա»:
Ես պարզապես հիշեցնեմ, որ մեր ՀՆԱ աճը կազմում է 0.6%, իսկ գնաճը՝ 9.3%: Հիմա հարցս ուղղում եմ ՀՀ կառավարությանը: Արդյո՞ք Դուք ընդունում եք, որ սա տնտեսական քաղաքականության ձախողում է, և ովքե՞ր, ե՞րբ ու ի՞նչ ձևով են կրելու պատասխանատվություն այս ամենի համար: