Քաղաքական

11.09.2013 16:14

Արամ Հարությունյան. «Սերժ Սարգսյանին անկյուն մղեցին վատ սովորողի նման»

Արամ Հարությունյան. «Սերժ Սարգսյանին անկյուն մղեցին վատ սովորողի նման»

Սեպտեմբերի 6-8–ը Բրատիսլավայում տեղի ունեցած Եվրոպայի հայկական միության ֆորումի 15-րդ նիստին ներկա «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, Եվրոպայի հայկական միության ֆորումի նախագահի լիազոր ներկայացուցիչ Արամ Հարությունյանն այսօր լրագրողներին է ներկայացրել նիստի ադյունքները և եվրոպահայության անհանգստությունը։

Համագումարում, որին ներկա են եղել պատվիրակություններ 23 երկրից, ինչպես նաև ներկայացուցիչներ Հայաստանից ու Իսրայելից, մշտապես շեշտվել է այն միտքը, որ Հայաստանն անգործության է մատնված կարևորագույն խնդիրների լուծման հարցում: Եվրոպահայությունը հայտարարել է, որ վտանգված է հայ ժողովրդի գոյությունը սեփական երկրում։

–Եվրոպայի հայկական միությունների ֆորումը (ԵՀՄՖ) կոչ է արել հայությանը միավորվել ֆորումի շրջանակներում ստեղծված «Համահայկական ճակատին», որի հիմնական նպատակն է լինելու մեկտեղել համայն հայության ներուժը երկրում արդարության, օրինականության, քաղաքացիների իրավական պաշտպանվածության հաստատման և անցնցում իշխանափոխության իրականացման համար,–ասել է բանախոսը։

Արամ Հարությունյանը պատմել է նաև՝ ինչպես են Սփյուռքի ներկայացուցիչները զարմացած պատմել, որ ՀՀ ներկայացուցիչները ՄԱԿ-ի նիստերին ներկա են լինում կարճ ժամանակով, իսկ հետո, հավանաբար, գնում են խանութներ։ Արդյունքում էլ ՄԱԿ-ի թեժ քննարկումներն ընթանում են Հայաստանի բացակայությամբ:

Քաղաքական գործչի համար տարօրինակ է Հրանուշ Հակոբյանի՝ հայրենակիցներին տուն կանչելու կոչը, երբ այդ տունը փլվում է. «Միգուցե իր տո՞ւն է հրավիրում»:

Անդրադառնալով Մաքսային միություն մտնելու Սերժ Սարգսյանի հայտարարությանը` նա ասել է. «Եթե հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման ժամանակ քաշքշեցին Նալբանդյանի թշերը, հիմա Սերժ Սարգսյանին անկյուն մղեցին վատ սովորողի նման: Ես չեմ հասկանում` սա՞ է Սերժ Սարգսյանի «ապահով Հայաստանը», մի՞թե ինքն իր թոռների մասին չի մտածում»։

Ըստ Արամ Հարությունյանի՝ Մաքսային միություն մտնելու գործընթացն իր ավարտին չպետք է հասնի: Եթե դա մեզ հաջողվի, իշխանափոխություն պետք է լինի: Դրանից հետո միայն Հայաստանը պետք է բանակցի ՌԴ-ի և Եվրոպայի հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։