Լրահոս

11.09.2013 20:41


Հայաստանը «JATA» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում

Հայաստանը «JATA» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը սույն թվականի սեպտեմբերի 12-15-ին տեղական զբոսաշրջային գործակալությունների հետ համատեղ կներկայացնի Հայաստանը Տոկիոյում կայանալիք «JATA TABIHAKU» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին:

«Զբոսաշրջային գործակալների ճապոնական ասոցիացիայի» կողմից կազմակերպվող այս ցուցահանդեսը Ասիայում զբոսաշրջության ոլորտի ամենամեծ միջոցառումներից է, որին մասնակցում են ավելի, քան 150 երկրների զբոսաշրջային կազմակերպություններ և ընկերություններ:

Ցուցահանդեսի ընթացքում միջազգային հանրությանը ներկայացվելու են Հայաստանի պատմամշակութային և քրիստոնեական ժառանգությունը ցուցադրող լիովին վերափոխված ճապոներենով նոր գովազդային նյութեր և քարտեզներ:

Ցուցահանդեսի շրջանակներում ՀԱՄՀ պատվիրակությունը կմասնակցի նաև «JATA» զբոսաշրջային ֆորումին, որի ընթացքում կքննարկվեն արևելաասիական տարածաշրջանի շուկայում զբոսաշրջության խթանման հեռանկարները:

Խոշորագույն այս ցուցահանդեսին ՀԱՄՀ մասնակցությունը նպատակ ունի՝ խթանելու Հայաստանի զբոսաշրջությունը ասիական շուկայում, հայկական զբոսաշրջային արդյունքների իրացման համար պոտենցիալ նոր շուկաներ հայտնաբերել և նպաստել ներգնա զբոսաշրջային հոսքերի աճին:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի Հանրային կապերի գրասենյակ

Այս խորագրի վերջին նյութերը