Քաղաքական

11.09.2013 12:38


Խորհրդարանում «բռնոցի» էր

Խորհրդարանում «բռնոցի» էր

Այսօր խորհրդարանում լրագրողները ստիպված էին իրենց հարցերը տալու համար վազել ՀՀԿ–ական գործարար պատգամավորների հետևից, իսկ վերջիններն էլ, բառի բուն իմաստով, փախչում էին լրագրողներից։ Հարցերը Մաքսային միությանը Հայաստանի միանալուն էին վերաբերում, և թվում էր, թե գործարար պատգամավորները շահագրգռված պետք է լինեն իշխանությունների գովերգած տնտեսական այդ միությանն անդամակցելով։ Բայց պարզվեց՝ նախընտրում են «համր ձուկ» ձևանալը։

Մասնավորապես ՀՀԿ–ական պատգամավոր Արտակ Սարգսյանը («Սասի» Արտակը) պատճառաբանեց, թե նեղացել է լրագրողներից։ Մեկ այլ ՀՀԿ–ական Առաքել Մովսիսյանը (Շմայս) հայտարարեց, թե գնում է «տուալետ», բայց իրականում մտավ իր աշխատասենյակ։

Մաքսային միությանը Հայաստանի միանալուց հրաժարվեցին խոսել նաև Կարեն Կարապետյանը (Տաշիրի Կարեն) և Նահապետ Գևորգյանը (Նովո)։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը