Կարծիք

11.09.2013 10:30


Արեգնազ Մանուկյան

Արեգնազ Մանուկյան

Սերժ Սարգսյանը մեկ օր էլ չդիմացավ ու ստորագրեց «փողերի լվացման օրինականացմանն օգնող» օրինագիծը։ «Շահութահարկի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծն ԱԺ–ն ընդունեց սեպտեմբերի 10–ի ցերեկը, և հենց սեպտեմբերի 10–ի երեկոյան էլ Սերժ Սարգսյանը ստորագրեց այն։ Եվ սա այն դեպքում, երբ այն խորհրդարանում ընդունվեց բուռն քննադատություններից հետո ու 67 կողմ, 42 դեմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Այսինքն, ընդամենը 2 ձայնի շնորհիվ ու քվեարկածների գրեթե կեսի «դեմ» ձայներով։

Սերժ Սարգսյանի հապճեպությունն ուշադրության է արժանի նաև այն տեսանկյունից, որ, օրինակ, Արծվիկ Մինասյանի համոզմամբ՝ այս օրինագիծը հերթական վնասն է բերելու Հայաստանի տնտեսությանը։

«Սա օգնելու է փողերի լվացման օրինականացմանը մեր երկրում»,–երեկ խորհրդարանում ահազանգում էր նա՝ ավելացնելով, որ Հայաստանի տնտեսության ներկա խավարի պայմաններում նման օրենք ներկայացնելն անթույլատրելի է։

Մնում է եզարակացնել, որ իշխանությունը հապշտապ փողեր ունի լվանալու, և մեկ օր սպասելն անգամ անհնար էր։ Իսկ թե ի՞նչ կասեն, ո՞նց կքննադատեն, թքած։

Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը