Լրահոս

11.09.2013 09:41


Բակո Սահակյանը հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն

Բակո Սահակյանը հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 10-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն` հանրապետության գործադիր, օրենսդիր և դատական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են հանրապետության ներքին կյանքին և սոցիալ-տնտեսական զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանը նշել է, որ նման ձևաչափով քննարկումների անցկացումը երկրի կարևոր հարցերի շուրջ թույլ է տալիս ավելի արդյունավետ ու համապարփակ ձևով դիտարկել առկա խնդիրները և դրանց լուծման տարբերակները:

Խորհրդակցությանը մասնակցել են Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Այս խորագրի վերջին նյութերը