ՀՀ քաղաքացին արդարադատություն պետք է պահանջի Արևմուտքի՞ց, թե՞ Ռուսաստանից
Վերքաննիչ դատարանը այսօր հերթական անգամ անփոփոխ թողեց քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը:
Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների՝ երկու տարուց ավելի ձգվող այս դատավարությունը ծառայում է իբրև լակմուսի թուղթ, որի օգնությամբ հասարակությունը պարզ տեսնում է Սերժ Սարգսյանի ռեժիմի էությունը:
Հետաքրքիր է, ՀՀ քաղաքացին արդարադատություն պետք է պահանջի Արևմուտքի՞ց, թե՞ Ռուսաստանից: Միգուցե Տիգրան Առաքելյանին անազատության մեջ պահելը և՞ս Պուտինի կամ Ռուսաստանի մեղքն է: Չէ՞ որ, ըստ իշխանահպատակ «ազատ» մամուլի, Հայաստանի եվրաինտեգրմանը խանգարում է միայն այդ չար Ռուսաստանը կամ Պուտինը: Իսկ այն, որ ՀՀ իշխանությունները լեգիտիմ չեն, այն, որ մեր երկրում ընտրությունները կեղծվում են, և վերջապես այն, որ ՀՀ-ում ԴԵՌ ԿԱ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ, Սերժ Սարգսյանի հետ միասին «Եվրոպա գնացողներին» չէր հուզում և շարունակում է չհուզել:

Տաթևիկ Պողպատյան
Աղբյուրը՝ https://www.facebook.com/pogp.tatev?fref=ts