Արամ Հարությունյան. «Սփյուռքի ներկայացուցիչների մեծ մասը միակ լուծումը տեսնում է իշխանափոխության մեջ»
Հարցազրույց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի հետ
–Որոշ լրատվամիջոցներփորձումենարդարացնելՍերժՍարգսյանին, թեՄաքսայինմիությանըմիանալուորոշումըկայացրելէՌուսաստանիճնշմաններքո։ Անգամ եթե այդպես է, արդյոքդամեղմո՞ւմէՍերժՍարգսյանիքայլը։
-Իհա՛րկե չի մեղմում: Նախ՝ այդ ճնշումները հետևանք են Հայաստանի իշխանությունների անսկզբունքայնության, որի պատճառը, իհարկե, ոչ լեգիտիմ լինելն է:
–Մաքսայինմիությանըմիանալունրահայտարարություննինչի՞կարողէհանգեցնել։Եվընդհանրապես, դրանից հետո Արևմուտքնի՞նչվերաբերմունքկցուցաբերիՀՀիշխանություններինկատմամբ։
–Այն, որ Արևմուտքի համար դա անակնկալ էր, երևաց Եվրամիության տարբեր ներկայացուցիչների հայտարարություններից, իսկ վերաբերմունքը կլինի համարժեք:
–Հիշենք նաև, որ ՀՀփոխարտգործնախարարՇավարշՔոչարյաննընդամենըօրերառաջպնդումէր, որՄաքսայինմիությանըմիանալով՝Հայաստանըկկորցնիիրինքնիշխանությունը: ՎարչապետՏիգրանՍարգսյաննէլէրՀայաստանիապագանտեսնումեվրոպականինտեգրմանմեջ: Իսկայսօրիշխանականներկայացուցիչներըբոլորըմիաբերանպնդումեն, թեմերփրկությունըՌուսաստաննէ: Այսգործելաոճնինչպե՞սկարելիէգնահատել:
–Իշխանական ներկայացուցիչների փրկությունը, առավել ևս՝ Հայաստանի փրկությունը իշխանափոխությունն է: Ինչ վերաբերում է Շավարշ Քոչարյանի և Տիգրան Սարգսյանի պնդումներին, կարող ենք ասել՝ հաստատվեց, որ Հայաստանում չկա իշխանական թիմ. նույնիսկ արտգործնախարարը, վարչապետը տեղյակ չեն որևէ բանից: Որոշում կայացնողը մեկն է, վերջինիս որոշումից էլ կախված է, թե այդ պահին ումից է շատ վախենում:
–Բոլոր ելույթ ունեցողները, այդ թվում՝ Սփյուռքի ներկայացուցիչների մեծ մասը, դժգոհում էին ՀՀ իշխանություններից և միակ լուծումը տեսնում իշխանափոխության մեջ: Պատահական չէ, որ ֆորումի շրջանակներում ընդունվեց որոշում` սեղծել` «Համահայկական ճակատ», որի նպատակն է լինելու իրականացնել անցնցում իշխանափոխություն:
–Նպատակն, իհարկե, վարչապետի տեսքով վերարտադրվելն է: Եթե հարկ լինի, ապա Հայաստանը կդարձնեն միապետություն, միայն թե շարունակեն իշխել: Այդ ամենը կանխելու համար անհրաժեշտ է սկսել իշխանափոխության գործընթաց՝ մեկտեղելով ողջ հայ ժողովրդի ներուժը:
Արամ Հարությունյան. «Սփյուռքի ներկայացուցիչների մեծ մասը միակ լուծումը տեսնում է իշխանափոխության մեջ»
Հարցազրույց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի հետ
–Որոշ լրատվամիջոցներ փորձում են արդարացնել Սերժ Սարգսյանին, թե Մաքսային միությանը միանալու որոշումը կայացրել է Ռուսաստանի ճնշման ներքո։ Անգամ եթե այդպես է, արդյոք դա մեղմո՞ւմ է Սերժ Սարգսյանի քայլը։
-Իհա՛րկե չի մեղմում: Նախ՝ այդ ճնշումները հետևանք են Հայաստանի իշխանությունների անսկզբունքայնության, որի պատճառը, իհարկե, ոչ լեգիտիմ լինելն է:
–Մաքսային միությանը միանալու նրա հայտարարությունն ինչի՞ կարող է հանգեցնել։ Եվ ընդհանրապես, դրանից հետո Արևմուտքն ի՞նչ վերաբերմունք կցուցաբերի ՀՀ իշխանությունների նկատմամբ։
–Այն, որ Արևմուտքի համար դա անակնկալ էր, երևաց Եվրամիության տարբեր ներկայացուցիչների հայտարարություններից, իսկ վերաբերմունքը կլինի համարժեք:
–Հիշենք նաև, որ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն ընդամենը օրեր առաջ պնդում էր, որ Մաքսային միությանը միանալով՝ Հայաստանը կկորցնի իր ինքնիշխանությունը: Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ էր Հայաստանի ապագան տեսնում եվրոպական ինտեգրման մեջ: Իսկ այսօր իշխանական ներկայացուցիչները բոլորը միաբերան պնդում են, թե մեր փրկությունը Ռուսաստանն է: Այս գործելաոճն ինչպե՞ս կարելի է գնահատել:
–Իշխանական ներկայացուցիչների փրկությունը, առավել ևս՝ Հայաստանի փրկությունը իշխանափոխությունն է: Ինչ վերաբերում է Շավարշ Քոչարյանի և Տիգրան Սարգսյանի պնդումներին, կարող ենք ասել՝ հաստատվեց, որ Հայաստանում չկա իշխանական թիմ. նույնիսկ արտգործնախարարը, վարչապետը տեղյակ չեն որևէ բանից: Որոշում կայացնողը մեկն է, վերջինիս որոշումից էլ կախված է, թե այդ պահին ումից է շատ վախենում:
–Դուք նոր եք վերադարձել Սլովակիայից, որտեղ մասնակցում էիք Եվրոպայի հայկական միությունների ֆորումի 15-ամյակին: Ի՞նչ կարծիքներ հնչեցին հայաստանյան ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ:
–Բոլոր ելույթ ունեցողները, այդ թվում՝ Սփյուռքի ներկայացուցիչների մեծ մասը, դժգոհում էին ՀՀ իշխանություններից և միակ լուծումը տեսնում իշխանափոխության մեջ: Պատահական չէ, որ ֆորումի շրջանակներում ընդունվեց որոշում` սեղծել` «Համահայկական ճակատ», որի նպատակն է լինելու իրականացնել անցնցում իշխանափոխություն:
–Իսկ ի՞նչ նպատակ է հետապնդում Սերժ Սարգսյանը՝ սահմանադրական բարեփոխումներ նախաձեռնելով: Արդյոք իր վերարտադրվելու համա՞ր է հող նախապատրաստում, և ի՞նչ պետք է արվի դա կանխելու համար:
–Նպատակն, իհարկե, վարչապետի տեսքով վերարտադրվելն է: Եթե հարկ լինի, ապա Հայաստանը կդարձնեն միապետություն, միայն թե շարունակեն իշխել: Այդ ամենը կանխելու համար անհրաժեշտ է սկսել իշխանափոխության գործընթաց՝ մեկտեղելով ողջ հայ ժողովրդի ներուժը:
Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը