ԱԳՆ. «Իրանում տեղի ունեցած վթարի հետևանքով հայեր չեն տուժել»
Թեհրանից ոչ հեռու միջքաղաքային երկու ավտոբուսի բախման հետևանքով առնվազն 44 զոհվածների և 40 տուժածների թվում, նախնական տեղեկություններով, հայեր չկան: Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը` վկայակոչելով Թեհրանում ՀՀ դեսպանությանը:
Ավտովթարը տեղի է ունեցել սեպտեմբերի 9-ի երեկոյան։ Ավտոբուսներից մեկի անիվը պայթել է, և ավտոբուսը դուրս է եկել հանդիպակաց գիծ ու բախվել մյուս ավտոբուսին, այնուհետև երկուսն էլ հրդեհվել են: