Լրահոս

10.09.2013 15:59


Կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետի տեղակալը

Կաշառք ստանալու պահին  ձերբակալվել է ՊՆ զինծառայողների սոցիալական  պաշտպանության  վարչության պետի տեղակալը

Ս.թ սեպտեմբերի 10-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և Պաշտպանության նախարարության Վերահսկիչ-վերստուգիչ վարչության կողմից համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, կաշառք ստանալու պահին, ձերբակալվել է ՀՀ Պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետի տեղակալ գնդապետ Դավիթ Դավթյանը:

Վերջինս, զինվորական ծառայության ընթացքում մահացած զինծառայողի սոցիալապես անապահով վիճակում գտնվող ընտանիքին, օրենքով սահմանված կարգով, անհատույց դրամական աջակցության տրամադրումն իբր արագացնելու դիմաց, զինվորի ծնողից պահանջել և ստացել է 1000 ԱՄՆ դոլար:

Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը:

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն

Այս խորագրի վերջին նյութերը