Հայաստանի թատերական գործիչների միությունը Դերասանի տան բեմում ներկայացնում է
Հայաստանի թատերական գործիչների միությունը ս.թ. սեպտեմբերի 10-26-ը կներկայացնի Դերասանի տան բեմում իրականացված վերջին շրջանի մի քանի ներկայացումների ցուցադրություններ: Յուրաքանչյուր ներկայացումից հետո կանցկացվեն քննարկումներ` թատերագետների, դերասանների, բեմադրիչների, ինչպես նաև, ցանկության դեպքում, հանդիսականի մասնակցությամբ: Միջոցառումը կբացի Գ.Սունդուկյանի անվան թատրոնի ՀՀ վաստ. արտիստ Մուրադ Ջանիբեկյանը: Դերասանը կներկայացնի «Խոստովանություն» մոնոդրաման /ըստ Միշել դը Գելդերոդի/, որի համար նա այս տարի ամենամյա «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությանն արժանացավ «Վահրամ Փափազյան» հատուկ մրցանակին: Ներկայացումը այս ամռանը մասնակցեց նաև Կիևի «Վիդլունյա» մոնոներկայացումների միջազգային 15-րդ փառատոնին` արժանանալով «Լավագույն տղամարդ դերասան» մրցանակին: Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան, ՀՀ վաստ. արտիստ Ռոբերտ Հակոբյանը կներկայացնի «Ձեզ եմ դիմում» /ըստ Զ.Սուրմելյանի/ և «Հնագույն մասնագիտություն» /ըստ Թ.Պապաշվիլու/ մոնոներկայացումները: «Ձեզ եմ դիմումը» այս տարի նույնպես մասնակցեց «Վիդլունյա» մոնոներկայացումների միջազգային փառատոնին` ստանալով գլխավոր մրցանակը: Կներկայացվեն նաև տարբեր տարիներին «Արմմոնո» փառատոնում աչքի ընկած մի շարք մոնոներկայացումներ, մասնավորապես` Նորա Բադալյանի /«Մարիա Ստյուարտ» ըստ Շիլլերի/, Անահիտ Մութաֆյանի /«Բարև» ըստ Ա. Մութաֆյանի, բեմադրիչ Ռ.Մուրադյան/, Մարիամ Ղազանչյանի /«Ջուլիետ» ըստ Վ.Շեքսպիրի, բեմադրիչ Կ. Բալյան/, Ագնեսա Շահնազարյանի /«Պենելոպե» ըստ Կ. Խոդիկյանի, բեմադրիչ Վ. Շահվերդյան/ աշխատանքները: Չեն անտեսվել նաև առավել աչքի ընկած երիտասարդական ներկայացումներից մի քանիսը` «Մահը թակում է դուռը» /ըստ Վ. Ալենի, բեմադրիչ Լիլիթ Մելիքյան/, «Չեմ բողոքում» /ըստ Դ.Ֆոյի և Ֆ.Ռամեի, բեմադրիչ Մարիամ Սարյան/, «Կոմիտասի տասը պատվիրանները» /հեղինակ և բեմադրիչ Ցոլակ Մլքե-Գալստյան/: Դիտումները կեզրափակի Արթուր Կարապետյանի /«Յագո» ըստ Վ.Շեքսպիրի/ մոնոներկայացումը: Ներկայացումներին ազատ է: