Լրահոս

10.09.2013 14:42


Դ. Մեդվեդև. «Ասոցացման համաձայնագրի անդամ դառնալուց հետո Մաքսային միության մուտքի դուռը կփակվի»

Դ. Մեդվեդև. «Ասոցացման համաձայնագրի անդամ դառնալուց հետո Մաքսային միության մուտքի դուռը կփակվի»

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը խորհրդակցություն է անցկացրել և ի թիվս այլ հարցերի՝ քննարկել է նաև Մաքսային միությանը Հայաստանի միանալը։ Ինչպես տեղեկանում ենք ՌԴ կառավարության պաշտոնական կայքէջից, Դ. Մեդվեդևը ողջունել է Հայաստանի որոշումը և ընդգծել, որ ՌԴ–ն ՀՀ–ի հետ ունի տնտեսական, քաղաքական և այլ սերտ հարաբերություններ։ Նա նաև ընդգծել է՝ քանի որ Հայաստանի հետ ընդհանուր մաքսային սահման չկա, այդ հարցը լուծելու համար մի շարք համապարփակ միջոցներ պետք է ձեռնարկվեն։

Այսպիսով, ծրագրվում է սեպտեմբերի 25–ին կայանալիք Տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ Մաքսային միությանը միացած երկրների կառավարությունների ղեկավարների նախնական համաձայնությամբ նախագահներին հաշվետվություն ներկայացնել, իսկ հոկտեմբերին արդեն երկրների առաջնորդների մասնակցությամբ ընթացք տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքներին և Հայաստանի հետ բուն բանակցություններին անցնելուն։

Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա Դ. Մեդվեդևն ընդգծել է, որ այստեղ պատրանքներ չպետք է լինեն։

–Իրավիճակը շատ պարզ է։ Ասոցացման համաձայնագրի անդամ դառնալու մասին Եվրամիության երկրների հետ համապատասխան փաստաթղթի ստորագրումից հետո մեր ուկրաինացի գործընկերների համար Մաքսային միության մուտքի դուռը կփակվի։ Եվ այդ մասին, ի դեպ, բավականին անկեղծ ասում են նաև հենց Եվրամիության ղեկավարները, թեև երբեմն դա ծածկվում է որոշակի հռետորաբանությամբ,–հայտարարել է Մեդվեդևը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը