Լրահոս

10.09.2013 18:19


Թուրքիայում հակակառավարական ցույցերի մասնակից է զոհվել

Թուրքիայում հակակառավարական ցույցերի մասնակից է զոհվել

Թուրքական Անթակյա քաղաքում, որը սահմանակից է սիրիական վարչական Խաթայի շրջանին, այս գիշեր զոհվել է հակակառավարական ցույցերի մասնակից, 22-ամյա ցուցարար Ահմեդ Ատականը։

Ակցիայի մասնակիցները հայտարարում են, որ Ատականի գլխին արցունքաբեր գազի նռնակ է ընկել, որը ոստիկանությունը կիրառել է ցուցարարներին ցրելու համար։ Իշխանություններն իրենց հերթին պնդում են, որ երիտասարդը կորցրել է հավասարակշռությունը, երբ եռահարկ շենքի տանիքից փորձարկել է արևային մարտկոցը ոստիկանների վրա նետելու համար։ Այս մասին հայտնում է «Իտառ տասսը»։

Այս խորագրի վերջին նյութերը