Լրահոս

10.09.2013 14:03


Դատարանին ներկայացվել է Տ. Առաքելյանին ազատ արձակելու ԱԺ 4 խմբակցությունների կոչը

Դատարանին ներկայացվել է Տ. Առաքելյանին ազատ արձակելու ԱԺ 4 խմբակցությունների կոչը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է Հայ ազգային կոնգրեսի չորս ակտիվիստների գործով դատավարությունը: Փաստաբան Ստեփան Ոսկանյանը միջորդություն է ներկայացրել դատարանին Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ։ Միջնորդությանը կից ներկայացվել է նաև ԱԺ ԲՀԿ, «Ժառանգություն», ՀԱԿ և ՀՅԴ խմբակցությունների հայտարարությունը, որով կոչ է արվում անհապաղ ազատ արձակել Տիգրան Առաքելյանին և վերացնել մյուս երեք ակտիվիստների ազատազրկման սպառնալիքը:

Դատարանը հայտարարեց, որ որոշումը կհրապարակվի 1 ժամից: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը