Պատգամավորները դժգոհ են մնացել Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից
ՀՀ ԱԺ–ում մոտ մեկ ժամ տևած Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դռնփակ նիստից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նույնիսկ հիմա էլ է հնարավոր համարել Վիլնյուսում ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը։ Նա վստահ է, որ այն չի հակասի Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշմանը։
Ի դեպ, դռնփակ այդ նիստից պատգամավորներից շատերը դժգոհ են մնացել. նրանք չեն ստացել իրենց հուզող հարցերի պատասխանները։
Մասնավորապես ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ այդպես էլ չի հստակեցվել՝ ինչ է շահում Հայաստանը Մաքսային միությանը միանալով։
Փոխարենը, ի պատասխան պատգամավորների դժգոհության, Էդ. Նալբանդյանն արձագանքել է հետևյալ կերպ.
–Դե գիտեք ինչ՝ եթե որևէ մեկը ցանկանում է միայն ի՛ր հարցը հնչեցնել և չլսել պատասխանը, կարծում է՝ պատասխան չկա: Ես հնչեցված բոլոր հարցերի պատասխանները տվել եմ։ Եթե որևէ մեկը կարծում է, որ դրանք բավարար չեն, ապա արդեն իր անձնական կարծիքն է։
Իսկ թե ինչո՞ւ Մաքսային միությանը միանալու որոշում նախապես չի քննարկվել ՀՀ քաղաքական ուժերի հետ, արտգործնախարարն այդպես էլ չի պատասխանել։

7or.am