Լրահոս

10.09.2013 12:26


ՀԱԿ ակտիվիստների գործով պաշտպանական կողմը պատրաստվում է հանդես գալ մի շարք միջնորդություններով

ՀԱԿ ակտիվիստների գործով պաշտպանական կողմը պատրաստվում է հանդես գալ մի շարք միջնորդություններով

Վերաքննիչ դատարանում քիչ առաջ ասկսվել է Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների գործով դատավարությունը։

ՀԱԿ-ի չորս ակտիվիստները 2012 թվականի հուլիսի 20-ին դատապարտվել են 2-ից մինչև 6 տարվա ազատազրկման։ Դրանից հետո՝ նույն տարվա նոյեմբերի 13-ին, Վերաքննիչ դատարանը մերժել էր նրանց բողոքները: Երիտասարդները և նրանց փաստաբանը այնուհետև դիմել էին Վճռաբեկ դատարան՝ պահանջելով բեկանել վերաքննիչ ատյանի որոշումն ու արդարացման վճիռ կայացնել: Վճռաբեկ դատարանը ակտիվիստների պահանջը բավարարեց մասնակիորեն։

Ակտիվիստների նկատմամբ շարունակվում է կիրառվել նախաքննության փուլում ընտրված խափանման միջոցը` երեքը ազատության մեջ են՝ չհեռանալու մասին ստորագրությամբ, իսկ Տիգրան Առաքելյանի նկատմամբ որպես խափանման միջոց ի սկզբանե ընտրվել է կալանավորումը:

Ըստ ilur.am-ի՝ ասյօր պաշտպանական կողմը պատրաստվում է մի շարք միջնորդություններով հանդես գալ:

Այս խորագրի վերջին նյութերը