Իսլամիստ ահաբեկիչները Սիրիայում գլխատել են տասնյակ քրիստոնյաների
«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ՝ «Ալ Նուսրա» խմբավորման զինված իսլամիստ ահաբեկիչները, որոնք կապված են «Ալ Քաիդայի» հետ, գլխատել են տասնյակ սիրիացի քաղաքացիների։ 30 գլխատվածների թվում կան նաև կանայք ու երեխաներ։
Քրիստոնյաներով բնակեցված Մաալուլա քաղաքը «Ալ Նուսրա» խմբավորման ահաբեկիչները գրոհել էին դեռևս սեպտեմբերի 8-ին։ Սիրիական կառավարական զորքերի և ընդդիմության ահաբեկիչների միջև քաղաքի նկատմամբ վերահսկողությունը ձեռքից ձեռք է փոխանցվում։ «Ֆարս» գործակալության թղթակիցը Սիրիայի հյուսիսից տեղեկացրել է, որ զինված ահաբեկիչներն առևանգել են նաև 15 քրիստոնյա։