Լրահոս

10.09.2013 12:08


Լ. Զուրաբյանը Վերաքննիչ դատարանին միջնորդում է Տ. Առաքելյանի նկատմամբ խափանման միջոց կիրառել անձնական երաշխավորությունը

Լ. Զուրաբյանը Վերաքննիչ դատարանին միջնորդում է Տ. Առաքելյանի նկատմամբ խափանման միջոց կիրառել անձնական երաշխավորությունը

Ագային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը դիմել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Եվա Դարբանյանին` խնդրելով ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի նկատմամբ խափանման միջոց կիրառել անձնական երաշխավորությունը:

Դիմումում ասված է. «Ես` Լևոն Զուրաբյանս, Ազգային ժողովի պատգամավոր, «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար, ղեկավարվելով ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 145-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով՝ իմ խոսքով և մուծվող դրամական գումարով երաշխավորում եմ, որ թիվ ԵԿԴ/0225/01/11 քրեական գործով ամբաստանյալ Տիգրան Առաքելյանը կդրսևորի պատշաճ վարքագիծ, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով կներկայանա և այլ դատավարական պարտականությունները կկատարի համաձայն քրեական դատավարության օրենսգրքի:

Ելնելով վերոգրյալից` խնդրում եմ ղեկավարվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածով և ամբաստանյալ Տիգրան Առաքելյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել անձնական երաշխավորությունը:
Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված երաշխավորության գումարը կվճարվի որոշումը կայացվելուն պես` դատարանի դեպոզիտ հաշվին»:

Այս խորագրի վերջին նյութերը