Քաղաքապետարանի դիմաց ակտիվիստների և ոստիկանների միջև քաշքշուկ է տեղի ունեցել
Այսօր Երևանի քաղաքապետարանի դիմաց քաշքշուկ է տեղի ունեցել ակտիվիստների և ոստիկանության աշխատակիցների միջև։ Բողոքի գործողության մասնակիցները հայտարարել են, որ ցանկանում են մասնակցել Երևանի ավագանու նիստին: Քաղաքապետարանի ներկայացուցիչը, սակայն, նրանց հայտնել է, որ քաղաքացիները նիստին մասնակցել կարող են, միայն նախապես դիմելու դեպքում։ Այնուհանդերձ, ակտիվիստները փորձել են մտնել քաղաքապետարանի շենք, ինչից հետո ոստիկանները բերման են ենթարկել ոթ քաղաքացու՝ Սոնյա Մսրյանին, Վահագն Մինասյանին, Ռուզաննա Գրիգորյանին, Կարեն Հարությունյանին, Սուրեն Սահակյանին, Գոհար Սարոյանին, Արսեն Օհանյանին: