ԱԺ–ում փակ հանդիպում է. քննարկում են Մաքսային միությանը միանալու հարցը
Այսօր առավոտյան ՀՀ Ազգային ժողով է այցելել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ Նա փակ դռների հետևում պատգամավորների հետ քննարկում է Մաքսային միությանը Հայաստանի միանալու հարցը։
Հիշեցնենք, որ Էդվարդ Նալբանդյանին հրատապ կերպով ԱԺ հրավիրելու պահանջով խորհրդարանի նախագահին էր դիմել ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը։ Երեկ մեկնարկած քառօրյայի ժամանակ այդ պահանջին միացան նաև ոչ կոալիցիոն խմբակցությունների պատգամավորները։
–Իհա՛րկե, միջքաղաքական որոշման վերաբերյալ նման ձևաչափով քննարկում պետք է լիներ խորհրդարանում, և վերջինին միջքաղաքական որոշման կայացման մասին պետք է տեղեկատվություն տրամադրվեր։ Այնուհանդերձ, այժմ հրատապ կարգով խորհրդարանը պետք է իրազեկված լինի տեղի ունեցած, տեղի ունեցող և տեղի ունենալիք գործընթացների վերաբերյալ,–ԱԺ–ի երեկվա նիստում ընդգծել էր Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։
Ի պատասխան՝ ՀՀ ԱԺ նախագահը վստահեցրել էր, որ մինչ իր համաձայնություն տալը իրեն սատարող խորհրդարանական մեծամասնություն կազմող կոալիցիայի հետ Սերժ Սարգսյանը քննարկել է Մաքսային միությանը միանալու հարցը։
–Նախագահի լիազորությունն է իր համաձայնությունը տալը, խորհրդարանն էլ կանդրադառնա այդ հարցին։ Ժամանակը կգա, կհարցնենք։ Պատրաստ ենք քննարկել, «բայեվոյ գատովնըսծ նոմեռ ադին»,–նշել էր Հ. Աբրահամյանը։
Իսկ թե երբ խորհրդարանը կանդրադառնա այդ հարցին և ինչ ձևաչափով, Հովիկ Աբրահամյանը դժվարացել է հստակ ասել։

7or.am