Լրահոս

10.09.2013 11:23


Աստանայում Տիգրան Սարգսյանին ներկայացրել են ՄՄ–ին անդամակցելու համար անհրաժեշտ լուծումների փաթեթը

Աստանայում Տիգրան Սարգսյանին ներկայացրել են ՄՄ–ին անդամակցելու համար անհրաժեշտ լուծումների փաթեթը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային այցով Չինաստան մեկնելու ճանապարհին Աստանայում հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ Կայրաթ Կելիմբետովի հետ։ Կողմերը քննարկել են հայ-ղազախական հարաբերությունների ներկա մակարդակը, տարբեր ոլորտներում կապերի զարգացմանն ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ղազախստանի տնտեսական վիճակին, զարգացման ուղղություններին և հեռանկարներին: Այնուհետև Կայրաթ Կելիմբետովը վարչապետ Սարգսյանին է ներկայացրել Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու համար անհրաժեշտ տեխնիկական լուծումների փաթեթը, որի շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն:

Այս խորագրի վերջին նյութերը