Արդեն բոլորի համար պարզ է, որ Սերժ Սարգսյանի փուլն ավարտվել է: Թե ինչպիսի գնահատականներ կտրվեն պատմության ապագա դասագրքերում, պետք է ակնհայտ լինի: Առաջին հերթին կնշվի 300 000-ից ավելի Հայաստանի քաղաքացիների արտագաղթը, որը Հայաստանում առաջացրեց դեմոգրաֆիական ճգնաժամ: Անպայման կնշվի հակասահմանադրական կառավարման եղանակը, խոր տնտեսական ճգնաժամը, և այդտեղ Սերժ Սարգսյանի անվան կողքին անպայման կհիշատակվի Տիգրան Սարգսյանի անունը: Այդ ամենի պատճառը կհամարվի իշխանության անօրինական ձևավորումը և քրեական հասկացությունների վրա հիմնված ոչ սահմանադրական կառավարման եղանակը: Անպայման կնշվի, որ Սերժ Սարգսյանը Հայաստանում իր իշխանությունը երկարաձգելու և դրան քաղաքական երանգ տալու համար վարում էր հակապետական քաղաքականություն, որի արդյունքում Ռուսաստանի և Արևմուտքի միջև Հայաստանի պատճառով կոնֆլիկտ առաջացավ, որի արդյունքում Ռուսաստանի մեկ շաբաթվա ճնշման հետևանքով Հայաստանը դարձավ կիսաանկախ երկիր: Դրանից հետո դասագրքում կներկայացվեն Հայաստանում իշխանության անկման պատՃառները: Կգրվի, որ 2013-ի սեպտեմբերից հետո Սերժ Սարգսյանը կորցրեց վերահսկողությունը երկրի վրա: Քրեաօլիգարխիկ համակարգի պարագլուխները տեսնելով, որ արդեն Սերժ Սարգսյանը չի վերահսկում իրավիճակը և արդեն չի կարողանում երաշխավորել քրեաօլիգարխիկ համակարգի անվտանգությունը, սկսեցին տրոհվել տարբեր խմբավորումների և սեպարատ բանակցությոնների մեջ մտան արտաքին ուժերի հետ: Երկրում իրավիճակը գնալով սկսեց սրվել: Կառավարությունն արդեն չէր կարողանում ապահովել թոշակները, բնակչությունը չէր կարողանում վճարել կենցաղային կարիքների վճարները: Ոստիկանությունը հրաժարվում էր ուժ կիրառել բողոքավոր զանգվածների վրա, սակայն որոշ օլիգարխների զինված խմբավորումները, որոնց բաժանվել էին ոստիկանական վկայականներ, սկսեցին բռնարարքներ կիրառել ցուցարարների դեմ: Մամուլը դրանց անվանեց «օլիգարխների թռչող բրիգադներ»: «Սյունյաց արծիվներ» հասարակական կազմակերպությունը նույնասեռականների և աղանդավորականների դեմ պայքարի համար զանգվածային ջարդեր իրականացրեց Արտաշատում և Ալավերդիում: Հատկապես ակտիվ էր նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը, որին ոստիկանապետ նշանակելու Սերժ Սարգսյանի ջանքերը հաջողության չհասան, որովհետև առաջին անգամ ոստիկանությունը հանդես եկավ քաղաքական հայտարարությամբ, և ստեղծվեց «Ոստիկանության սպաների միություն» կազմակերպությունը։ Իրավիճակը հատկապես ծանրացավ 2014-ին ցուրտ ձմռան պատճառով: Սերժ Սարգսյանը հատուկ ուղերձով դիմեց աշխարհի երկրներին՝ հայտարարելով, որ երկիրը աղետի մեջ է և խնդրեց հումանիտար օգնություն: ՀԱՊԿ-ը Հայաստան մտցրեց զինված ստորաբաժանումներ, որպեսզի զսպի անկառավարելի քրեական իրավիճակը: ԱՄՆ–ը, Ռուսաստանը, ԵՄ-ն հատուկ հայտարարությամբ հանդես եկան և զգուշացրին Ադրբեջանին, որպեսզի չփորձի ռազմական գործողություններ սկսել: Հայաստանում աշխարհում առաջին անգամ ձևավորվեց Դեսպանների խորհուրդ կառույցը, որը նոր խոսք էր համաշխարհային դիվանագիտության պատմության մեջ: Դեսպանների խորհրդի նախագահը ռոտացիայի եղանակով երեք ամիսը մեկ փոփոխվում էր: Դեսպանների խորհրդի առաջին նախագահ ընտրվեց Հռոմի պապի նորանշանակ նունցին` դեսպանը: Կառավարությունը կարևոր որոշումները պարտավոր էր համաձայնեցնել Դեսպանների խորհրդի հետ: Դեսպանների խորհրդի ինստիտուտը սկսեց գործել նաև աֆրիկյան մի շարք երկրներում, և Հայաստանը համաշխարհային պատմության մեջ մտավ որպես առաջին երկիրը, որտեղ այդ ինստիտուտը առաջինը գործարկվեց։ Ամբողջ աշխարհը իմացավ Հայաստանի մասին: 2014-ի մարտին Սերժ Սարգսյանը ցրեց կառավաությունը և ձևավորեց ազգային համերաշխության կառավարություն: Նախկին վարչապետը ձերբակալվեց, երբ փորձեց անօրինական եղանակով լքել Հայաստանը և պատսպարվել Ռուսաստանում: Վարչապետի ցուցմունքների հիման վրա սկսեցին հարցաքննվել Սերժ Սարգսյանը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ և նրանց ընտանիքի անդամներ: 2014-ի մայիսի նշանակվեցին նախագահի ընտրություններ…
Սերժ Սարգսյանի փուլն արդեն ավարտվել է
Արդեն բոլորի համար պարզ է, որ Սերժ Սարգսյանի փուլն ավարտվել է: Թե ինչպիսի գնահատականներ կտրվեն պատմության ապագա դասագրքերում, պետք է ակնհայտ լինի:
Առաջին հերթին կնշվի 300 000-ից ավելի Հայաստանի քաղաքացիների արտագաղթը, որը Հայաստանում առաջացրեց դեմոգրաֆիական ճգնաժամ: Անպայման կնշվի հակասահմանադրական կառավարման եղանակը, խոր տնտեսական ճգնաժամը, և այդտեղ Սերժ Սարգսյանի անվան կողքին անպայման կհիշատակվի Տիգրան Սարգսյանի անունը: Այդ ամենի պատճառը կհամարվի իշխանության անօրինական ձևավորումը և քրեական հասկացությունների վրա հիմնված ոչ սահմանադրական կառավարման եղանակը: Անպայման կնշվի, որ Սերժ Սարգսյանը Հայաստանում իր իշխանությունը երկարաձգելու և դրան քաղաքական երանգ տալու համար վարում էր հակապետական քաղաքականություն, որի արդյունքում Ռուսաստանի և Արևմուտքի միջև Հայաստանի պատճառով կոնֆլիկտ առաջացավ, որի արդյունքում Ռուսաստանի մեկ շաբաթվա ճնշման հետևանքով Հայաստանը դարձավ կիսաանկախ երկիր: Դրանից հետո դասագրքում կներկայացվեն Հայաստանում իշխանության անկման պատՃառները: Կգրվի, որ 2013-ի սեպտեմբերից հետո Սերժ Սարգսյանը կորցրեց վերահսկողությունը երկրի վրա: Քրեաօլիգարխիկ համակարգի պարագլուխները տեսնելով, որ արդեն Սերժ Սարգսյանը չի վերահսկում իրավիճակը և արդեն չի կարողանում երաշխավորել քրեաօլիգարխիկ համակարգի անվտանգությունը, սկսեցին տրոհվել տարբեր խմբավորումների և սեպարատ բանակցությոնների մեջ մտան արտաքին ուժերի հետ: Երկրում իրավիճակը գնալով սկսեց սրվել: Կառավարությունն արդեն չէր կարողանում ապահովել թոշակները, բնակչությունը չէր կարողանում վճարել կենցաղային կարիքների վճարները: Ոստիկանությունը հրաժարվում էր ուժ կիրառել բողոքավոր զանգվածների վրա, սակայն որոշ օլիգարխների զինված խմբավորումները, որոնց բաժանվել էին ոստիկանական վկայականներ, սկսեցին բռնարարքներ կիրառել ցուցարարների դեմ: Մամուլը դրանց անվանեց «օլիգարխների թռչող բրիգադներ»: «Սյունյաց արծիվներ» հասարակական կազմակերպությունը նույնասեռականների և աղանդավորականների դեմ պայքարի համար զանգվածային ջարդեր իրականացրեց Արտաշատում և Ալավերդիում: Հատկապես ակտիվ էր նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը, որին ոստիկանապետ նշանակելու Սերժ Սարգսյանի ջանքերը հաջողության չհասան, որովհետև առաջին անգամ ոստիկանությունը հանդես եկավ քաղաքական հայտարարությամբ, և ստեղծվեց «Ոստիկանության սպաների միություն» կազմակերպությունը։ Իրավիճակը հատկապես ծանրացավ 2014-ին ցուրտ ձմռան պատճառով: Սերժ Սարգսյանը հատուկ ուղերձով դիմեց աշխարհի երկրներին՝ հայտարարելով, որ երկիրը աղետի մեջ է և խնդրեց հումանիտար օգնություն: ՀԱՊԿ-ը Հայաստան մտցրեց զինված ստորաբաժանումներ, որպեսզի զսպի անկառավարելի քրեական իրավիճակը: ԱՄՆ–ը, Ռուսաստանը, ԵՄ-ն հատուկ հայտարարությամբ հանդես եկան և զգուշացրին Ադրբեջանին, որպեսզի չփորձի ռազմական գործողություններ սկսել: Հայաստանում աշխարհում առաջին անգամ ձևավորվեց Դեսպանների խորհուրդ կառույցը, որը նոր խոսք էր համաշխարհային դիվանագիտության պատմության մեջ: Դեսպանների խորհրդի նախագահը ռոտացիայի եղանակով երեք ամիսը մեկ փոփոխվում էր: Դեսպանների խորհրդի առաջին նախագահ ընտրվեց Հռոմի պապի նորանշանակ նունցին` դեսպանը: Կառավարությունը կարևոր որոշումները պարտավոր էր համաձայնեցնել Դեսպանների խորհրդի հետ: Դեսպանների խորհրդի ինստիտուտը սկսեց գործել նաև աֆրիկյան մի շարք երկրներում, և Հայաստանը համաշխարհային պատմության մեջ մտավ որպես առաջին երկիրը, որտեղ այդ ինստիտուտը առաջինը գործարկվեց։ Ամբողջ աշխարհը իմացավ Հայաստանի մասին:
2014-ի մարտին Սերժ Սարգսյանը ցրեց կառավաությունը և ձևավորեց ազգային համերաշխության կառավարություն: Նախկին վարչապետը ձերբակալվեց, երբ փորձեց անօրինական եղանակով լքել Հայաստանը և պատսպարվել Ռուսաստանում: Վարչապետի ցուցմունքների հիման վրա սկսեցին հարցաքննվել Սերժ Սարգսյանը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ և նրանց ընտանիքի անդամներ: 2014-ի մայիսի նշանակվեցին նախագահի ընտրություններ…
Ստեփան Դանիելյան