ՀԱԿ–ը պահանջում է քննարկել «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» կոնվենցիան
Խրհրդարանի այսօրվա նիստում «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, անդրադառնալով արդեն 10 տարի ԱԺ օրակարգում գտնվող «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» Ստրասբուրգյան կոնվենցիային, ՀԱԿ խմբակցության անունից պահանջեց քննարկել հարցը:
«Խոսքն առաջին հերթին բռնության այն զոհերին պետական փոխհատուցման մասին է, ում դեպքում բռնություն կատարողները այդպես էլ չեն գտնվել և չեն պատժվել: Մեր պետությունը այդպես էլ չհայտնաբերեց ապրիլի 12-ի ջարդի, ոչ էլ մարտի 1-ի կազմակերպիչներին ու մարդասպաններին»,–հայտարարել է Զուրաբյանը։