Լրահոս

09.09.2013 15:55


Վարդան Մինասյան. «Մենք մտածում ենք միայն Դանիայի խաղի մասին»

Վարդան Մինասյան. «Մենք մտածում ենք միայն Դանիայի խաղի մասին»

Այսօր «Հրազդան» մարզադաշտում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը, որը նվիրված էր վաղը կայանալիք Հայաստան-Դանիա հանդիպմանը: Հիմնական հարց ու պատասխանն այսպիսին էր:

-Ի՞նչ է մեզ պետք առաջիկայում աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու համար:

- Մենք մտածում ենք միայն Դանիայի խաղի մասին:

- Ինչպիսի՞ վիճակում է թիմը Չեխիայի հետ ծանր խաղից հետո:

-Ամեն ինչ արվում է, որ ֆուտբոլսիտները կարողանան վերականգնվել: Միակ խնդիրն այն է, որ Օզբիլիսը կարող է չմասնակցել հանդիպմանը: Նրա մոտ մրսածություն կա, բայց այսօր պարզ կդառնա՝ կկարողանա՞ մասնակցել հանդիպմանը, թե ոչ: Բերեզովսկին արդեն լավ է, նրա վնասվածքը ավելի թեթև է, քան մենք կարծում էինք, և Ռոմանը 20 օրից արդեն պատրաստ կլինի:

- Ի՞նչ կասեք Դանիայի հավաքականի վերաբերյալ:

-Նրանք իրենց խաղաոճը չեն փոխում, բայց երիտասարդացրել են կազմը: Մալթայի դեմ խաղում 5 նորեկ կար: Մենք գիտենք իրենց ուժեղ և թույլ կողմերը և նորություն չենք սպասում:

-Ընթացիկ ընտրական փուլում Հայաստանը տանը պարտվում է, իսկ հյուրընկալվելիս՝ հաղթում: Ի՞նչն է պատճառը:

- Հայաստանը տանը շատ վատ է խաղացել միայն Մալթայի դեմ: Բայց փաստն այն է, որ մենք տանը խաղ չենք հաղթել: Դրա համար կան պատճառներ, որոնք ես հիմա չեմ ասի:

-Ովքե՞ր կփոխարինեն այն խաղացողներին, որոնք բացակայելու են, և արդյոք կլինի՞ մարտավարության փոփոխություն:

-Կփորձենք փակել այդ բացերը, շատ բան կախված կլինի Արասի խաղալ-չխաղալուց:

-Վաղվա խաղում ո՞վ է կրելու ավագի թևկապը:

- Հենրիխ Մխիթարյանը:

-Չե՞ք զղջում, որ այլ ֆուտբոլիստների չեք հրավիրել՝ հաշվի առնելով վնասվածքները:

- Ինձ լիովին բավարարում են այն ֆուտբոլիստները, ովքեր իմ տրամադրության տակ են:

Այս խորագրի վերջին նյութերը