Լրահոս

09.09.2013 19:20


Տեղաբաշխվել են 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր

Տեղաբաշխվել են 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր

Սեպտեմբերի 09-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39096142 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 100 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 85 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 15 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 467 738 900 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.0953 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.1500 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 4 գործակալ:

Այս խորագրի վերջին նյութերը