Լրահոս

09.09.2013 21:35


Քրդերը Թուրքիայի հետ սահմանամերձ գոտում դուրս են մղում Ասադի դեմ պայքարող ահաբեկիչներին

Քրդերը Թուրքիայի հետ սահմանամերձ գոտում դուրս են մղում Ասադի դեմ պայքարող ահաբեկիչներին

Թուրքիայի հետ սահմանամերձ գոտում քրդերն օգնում են Ասադին՝ այդ տարածքներից դուրս մղելով նրա դեմ պայքարող ահաբեկիչներին:

Քրդական ինքնապաշտպանական ուժերին հաջողվել է թուրք-սիրիական սահմանի Յարուբիա անցակետի մոտ մի քանի ահաբեկչական խմբավորումներ ոչնչացնել: Այս մասին հայտնում է «Քրդական ժողովրդավարական միության» աղբյուրը։ Մինչ այդ սիրիացի քրդերին հաջողվել էր վերահսկողություն հաստատել մեկ այլ սահմանային անցակետի` Ռաս Այ-Այնի նկատմամբ:

Սիրիական սահմանամերձ Թել-Քուջեր քաղաքի բնակչությունը մշտապես ահաբեկչությունների թիրախ էր Ջեբհաթ Ան-նուսրայի, Իրաքի և Լևանտի իսլամական պետության գրոհայինների համար։

Տեղի ունեցած մարտերի ընթացքում սպանվել և վիրավորվել են տասնյակ վարձկան ահաբեկիչներ, ոչնչացվել է նաև նրանց պատկանող ռազմական տեխնիկան:

Այս խորագրի վերջին նյութերը