Աշխարհ

18.07.2009 13:24


Վրաստանի խորհրդարանը ընդունել է Մեսխեթների ռեպատրիացիայի վերաբերյալ օրենքի փոփոխությունները

Վրաստանի խորհրդարանը ընդունել է Մեսխեթների ռեպատրիացիայի վերաբերյալ օրենքի փոփոխությունները

Հուլիսի 17-ին Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել է Մեսխեթների ռեպատրիացիայի վերաբերյալ օրենքի փոփոխությունները, համաձայն որի երկարաձգվում է հավանական վերադարձողների դիմումների ներկայացման ժամկետը՝ այն 2009թ. հուլիսի 1-ից տեղափոխելով 2010թ. հունվարի 1-ը: Հիշեցնենք, որ մեսխեթների (հյուսիսային Վրաստանից 1944թ. Իոսիֆ Ստալինի կողմից տեղահանված մուսուլմանական բնակչության փրկվածները և ժառանգները) ռեպատրիացիայի մասին օրենքը Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունվել է 2007թ., ինչը Վրաստանի ստանձնած պարտականություններից մեկն է, երբ նա 1999թ. միացել է Եվրոպայի խորհրդին:

Ըստ Civil Georgia -ի։

 

Այս խորագրի վերջին նյութերը