Փաստաբան. «Սեպտեմբերի 7-ին դժբախտություն պատահեց մեր երկրի արդարադատության հետ»
–Տիգրան Խաչատրյանին ու Զարզանդ Նիկողոսյանին ազատ արձակելը դժբախտություն էր մեր երկրի արդարադատության համար: Այսպես կարող ենք կորցնել արդարության հասնելու հավատը։ Այս մասին այսօրվա ասուլիսին ասել է Փաստաբանների պալատի փաստաբան Հայկ Ալումյանը՝ Բուդաղյանների պաշտպանը։ Հիշեցնենք, որ ՊՆ քննչական ծառայությունը որոշել էր ընտրված խափանման միջոց կալանքը վերացնել և դադարեցնել հունիսի 1-ին Գորիսում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործով մեղադրյալներ Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը:
Փաստաբանի խոսքերով՝ այս որոշումները ոչ մի ընդհանուր բան չունեն իրավաբանության, տրամաբանության հետ. ազատ արձակվեցին այն անձինք, ովքեր պետք է դատապարտվեին:
–Շատ դժվար է այդ որոշումները վերլուծել իրավական տեսանկյունից: Այս որոշումներն ավելի շատ բժշկական գնահատական ունեն, քան իրավական,–նշել է Հայկ Ալումյանը:
Փաստաբան. «Սեպտեմբերի 7-ին դժբախտություն պատահեց մեր երկրի արդարադատության հետ»
–Տիգրան Խաչատրյանին ու Զարզանդ Նիկողոսյանին ազատ արձակելը դժբախտություն էր մեր երկրի արդարադատության համար: Այսպես կարող ենք կորցնել արդարության հասնելու հավատը։ Այս մասին այսօրվա ասուլիսին ասել է Փաստաբանների պալատի փաստաբան Հայկ Ալումյանը՝ Բուդաղյանների պաշտպանը։
Հիշեցնենք, որ ՊՆ քննչական ծառայությունը որոշել էր ընտրված խափանման միջոց կալանքը վերացնել և դադարեցնել հունիսի 1-ին Գորիսում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործով մեղադրյալներ Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը:

7or.am