Նաիրա Զոհրաբյանը պահանջում է հրատապ ձևով խորհրդարանին իրազեկել Մաքսային միությանը միանալու գործընթացի մասին
Այսօր մեկնարկած 5–րդ գումարման ԱԺ 4–րդ նստաշրջանի քառօրյայի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին հիշեցրել է, որ «Եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովը» դիմել էր նրան՝ Մաքսային միությանը Հայաստանի միանալու բանակցությունները վարած արտաքին գործերի նախարարության պատասխանատուներին խորհրդարան հրավիրելու պահանջով։ Ն. Զոհրաբյանը ԱԺ–ին համապարփակ տեղեկատվություն հայտնելու խիստ անհրաժեշտություն է տեսնում։
–Իհա՛րկե, միջքաղաքական որոշման վերաբերյալ նման ձևաչափով քննարկում պետք է լիներ խորհրդարանում, և վերջինին միջքաղաքական որոշման կայացման մասին պետք է տեղեկատվություն տրամադրվեր։ Այնուհանդերձ, այժմ հրատապ կարգով խորհրդարանը պետք է իրազեկված լինի տեղի ունեցած, տեղի ունեցող և տեղի ունենալիք գործընթացների վերաբերյալ,–պահանջել է Ն. Զոհրաբյանը։
Ի պատասխան՝ ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ մինչ իր համաձայնություն տալը իրեն սատարող խորհրդարանական մեծամասնություն կազմող կոալիցիայի հետ Սերժ Սարգսյանը քննարկել է Մաքսային միությանը միանալու հարցը։
–Նախագահի լիազորությունն է իր համաձայնությունը տալը, խորհրդարանն էլ կանդրադառնա այդ հարցին։ Ժամանակը կգա, կհարցնենք։ Պատրաստ ենք քննարկել, «բայեվոյ գատովնըսծ նոմեռ ադին»,–նշել է Հ. Աբրահամյանը՝ միաժամանակ չհամաձայնելով, որ Մաքսային միությանը միանալով՝ Հայաստանը կորցնում է իր ինքնիշխանությունը։
Իսկ թե երբ խորհրդարանը կանդրադառնա այդ հարցին և ինչ ձևաչափով, Հովիկ Աբրահամյանը դժվարացել է հստակ նշել։

7or.am