Լրահոս

18.07.2009 14:18


Լիլու. «Այն տարածքները, որոնք մեր տղաներն են հետ բերել, ո՞նց կլինի վերադարձնել»

Լիլու. «Այն տարածքները, որոնք մեր տղաներն են հետ բերել, ո՞նց կլինի վերադարձնել»

-Ինձ թվում է՝ այդպիսի բան չի լինի։ Ես հուսով եմ, որ չի լինի։ Այն տարածքները, որոնք մեր տղաներն են հետ բերել, ո՞նց կլինի վերադարձնել,- «Արմատ» մամուլի ակումբում «7օր»-ին ասել է երգչուհի Լիլուն՝ պատասխանելով ԼՂ-ի ազատագրված տարածքներն ադրբեջանական կողմին հանձնելու մասին հարցին։

Ի դեպ, նա թեև խոստովանել է, որ քաղաքականությամբ չի հետաքրքրվում և տեղյակ չէ, թե որոշակի որ կետերի շուրջն են բանակցություններն ընթանում։ Այդուհանդերձ նա նշել է, որ համամիտ է ՀՀ նախագահի հետ.

-Համամիտ եմ մեր գործող նախագահի՝ Սերժ Սարգսյանի հետ։ Այն, ինչ որ նա անում է, եթե ես լինեի, ես էլ նույնը կանեի։ Ես շատ հպարտ եմ, որ նման նախագահ ունեմ։

7or.am 

 

Այս խորագրի վերջին նյութերը