Լրահոս

09.09.2013 11:59


Մեծ Բրիտանիայի վարչապետը գնացքում մոռացել է գաղտնի փաստաթղթերը

Մեծ Բրիտանիայի վարչապետը գնացքում մոռացել է գաղտնի փաստաթղթերը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը ենթադրաբար բաց վիճակում մոռացել է իր նախարարական քեյսը՝ գաղտնի փաստաթղթերով։ Միջադեպը տեղի է ունեցել գնացքում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ին։

Անհայտ քաղաքացին Լոնդոն-Էդինբուրգ գնացքում, որում եղել է նաև Քեմերոնը, արել է լուսանկար, որում պատկերված է կարմիր քեյս՝ «վարչապետ» գրությամբ։ Մեծ Բրիտանիայում նման քեյսերն օգտագործվում են գաղտնի աշխատանքային փաստաթղթերի տեղափոխման համար։ Լուսանկարում երևում է, որ փոքրիկ ճամպրուկն առանց հսկողության դրված է սեղանին՝ բանալին կողպեքում։

Այս խորագրի վերջին նյութերը