Լրահոս

09.09.2013 20:08


ՄԱԿ զեկույց. «Ավել քաշը հսկայական վնաս է հասցնում համաշխարհային տնտեսությանը»

ՄԱԿ զեկույց. «Ավել քաշը հսկայական վնաս է հասցնում համաշխարհային տնտեսությանը»

Աշխարհում միլիոնավոր մարդիկ տառապում են ճարպակալմամբ, որը հիմնականում պայմանավորված է սխալ սննդակարգով։ Արագ սննդի դեմ պայքարը վաղուց համաշխարհային խնդրի է վերաճել: ՄԱԿ-ի զեկույցում սարսափեցնող թվեր են ներկայացված այն մասին, որ ավել քաշը հսկայական վնաս է հասցնում համաշխարհային տնտեսությանը: Ճարպակալման համաճարակի հետևանքով նվազել է աշխատանքի արտադրողականությունը, իսկ բժշկական ապահովագրության ծախսերը հասել են տարեկան 3,5 տրիլիոն դոլարի, որը կազմում է համաշխարհային ՀՆԱ–ի 5 տոկոսը: Այս մասին հաղորդում է «Russia Today»-ը:

Փորձագետները պարզաբանում են, որ էժան ամերիկյան ֆասթֆուդի հետ ճարպակալմանն արագորեն նպաստում են հատկապես գազավորված ըմպելիքները։ Ֆրուկտոզայի մեծ քանակությամբ եգիպտացորենի օշարակի չափից շատ օգտագործումը հանգեցնում է պահվածքի նմանատիպ փոփոխության, ինչպես թմրանյութ օգտագործելու դեպքում: Այդուհանդերձ, այդ նյութն ընկած է շատ գազավորված ըմպելիքների հիմքում, որոնք արտադրվում են ամերիկյան ընկերությունների կողմից ու ակտիվորեն արտահանվում: Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնի վիճակագրության համաձայն՝ ներկայումս ճարպակալմամբ է տառապում ԱՄՆ-ի մեծահասակ բնակչության 31,8 տոկոսը։ ՄԱԿ տվյալներով՝ Մեքսիկայում ճարպակալումից տառապող մարդկանց թիվը գերազանցում է անգամ ԱՄՆ-ին՝ կազմելով 32,8 տոկոս։

Այժմ Մեքսիկայում, վիճակագրական ազգային գործակալության գնահատականներով, պահպանվում է սոդայով ըմպելիքների ամենաբարձր պահանջարկը՝ յուրաքանչյուր անձի համար տարեկան 200 լիտր:
Հաջորդ երկիրը, որտեղ ճարպակալումն ազգային խնդիր դարձել, Քաթարն է, որը նավթով հարուստ արաբական պետություն է՝ 250 հազ բնակչությամբ: Քաթարում ճարպակալմամբ է տառապում դպրոցականների 40 տոկոսն ու մեծահասակների 40 տոկոսը:
«policymic.com»-ում հրապարակված զեկույցում նշվում է, որ ավանդաբար Պարսից ծոցի տարածաշրջանում մարդիկ վարել են ակտիվ կյանք: Այժմ աշխատավայրը գրասենյակում է, ուղտերին փոխարինել է մեքենան, իսկ ավանդական խոհանոցին՝ արագ սնունդը, որն էլ հանգեցրել է նման վիճակագրության։

Այս խորագրի վերջին նյութերը