Քաղաքական

09.09.2013 10:56


Բուդաղյանների հայր. «Հանցագործ աշխարհին ի՞նչ պիտի ասես»

Բուդաղյանների հայր. «Հանցագործ աշխարհին ի՞նչ պիտի ասես»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին և թիկնապահը՝ Տիգրան Խաչատրյանն ու Զարզանդ Նիկողոսյանը, ազատ են արձակվել. նրանց նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը:

Արտակ և Ավետիք Բուդաղյանների հայրը՝ Էմիլ Բուդաղյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում «պետական հանցագործություն» է որակել Խաչատրյանի և Նիկողոսյանի ազատ արձակումը։

«Որովհետև իրենց էդպես է ձեռք տալիս. հանցագործ աշխարհին ի՞նչ պիտի ասես»,- ասել է նա։
Էմիլ Բուդաղյանը հիշեցրել է, որ ինքը նամակ է գրել Սերժ Սարգսյանին՝ խնդրելով, որ «գործը արդար քննեն, ու ով մեղավոր է, պատժեն»:

«Բայց պատասխան չստացա, ավելի ճիշտ՝ պատասխանը եղան էս ազատ արձակումները»,- նշել է Բուդաղյանը:

Այս խորագրի վերջին նյութերը