Լրահոս

18.07.2009 13:44


Կիրո Մանոյան. «Հանրապետականը սխալ արեց այդքան գովերգելով Մադրիդյան սկզբունքները»

Կիրո Մանոյան. «Հանրապետականը սխալ արեց այդքան գովերգելով Մադրիդյան սկզբունքները»

Քաղաքական ուժերի տեսակետները, հատկապես Արցախյան խնդրի կարգավորման առումով, բավական հստակեցված են։Այդ մասին«Փաստարկ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանն ասել է. «Հանդիպումից առաջ հատկապես Հանրապետականը կարծում եմ սխալ արեց այդքան գովերգելով Մադրիդյան սկզբունքները, որովհետև կարծես անտեղի էին, քանի որ առավել ճնշում կար նախագահի վրա, որ եթե ամեն ինչ լավ է, ինչո՞ւ նախագահը չի ստորագրում։ Առաջին օրը մի քիչ զարմացած լսեցինք Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի մեկնաբանությունները հատկապես ԼՂՀ-ի բանակցություններին մասնակցության վերաբերյալ, ով ներկայացնելով ադրբեջանական տեսակետը կարծես կիսում էր այն։ Անհասկանալի է  նաև ՀԱԿ-ի տեսակետը, որ մի կողմից դավաճանական հանեցին նախագահի կեցվածքը մադրիդյան սկզբունքների մասով, մյուս կողմից հայտարարեցին, որ մադրիդյան սկզբունքները կարելի է բանակցությունների հիմք ընդունել»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը