Լրահոս

09.09.2013 09:59


Կրկին երթ դեպի Բաղրամյան 26

Կրկին երթ դեպի Բաղրամյան 26

Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16:30–ին երթ է տեղի ունենալու դեպի Բաղրամյան 26՝ նախագահական նստավայր։ Երթի կամ, ինչպես վերջինի կազմակերպիչներն են այն անվանում, համերաշխության հավաքի մասնակիցներն իրենց բողոքն են արտահայտելու ընդդեմ Մաքսային միությանը միանալու Սերժ Սարգսյանի հայտարարության։

Բաղրամյան 26–ից էլ ժամը 17:30-ին ցուցարարները քայլելու են դեպի ԵՄ ներկայացուցչության շենք՝ հայտարարելու, որ Սերժ Սարգսյանի որոշումը ՀՀ քաղաքացիների որոշումը չէ:

Հիշեցնենք, որ նախորդ անգամ՝ սեպտեմբերի 4–ին, նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած բողոքի գործողության ժամանակ ընդհարում էր տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև։

Ցուցարարները բղավել էին՝ «Սերժի՛կ, հեռացի՛ր», «Ազատ, անկախ Հայաստա՛ն», «Դավաճաննե՛ր», «Սերժի՛կ, պուծինկա՛»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը