ՀԱԿ հայտարարությունը Սուրիկ Խաչատրյանի որդու ազատ արձակման վերաբերյալ
Վարչախումբը կատարեց իրեն բնորոշ հերթական խայտառակ քայլը. արդարացվեցին եւ ազատ արձակվեցին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ մարդասպանության մեջ մեղադրվող որդին եւ թիկնապահը։
Քաղաքական հարթության վրա իր հակառակորդների դեմ անզոր՝ Սերժ Սարգսյանի գլխավորած ռեժիմը տարիներ շարունակ նրանց բանտերն է լցրել, ունեցել է հարյուրից ավելի քաղբանտարկյալներ, եւ այսօր էլ կա քաղբանտարկյալ։ Հիմա էլ նա քաղաքացիական խաղաղ ցույցերի ու ակտիվիստների դեմ պայքարում է ամեն մի իշխանության համար ստորագույն, ամոթալի մեթոդներով՝ ոստիկանական սադրանքներից սկսած մինչեւ քրեական տարրերի օգտագործումը։ Դրան հակառակ, նույն ռեժիմը պարտակել է բազմաթիվ ծանր հանցագործություններ, ընդհուպ սպանություններ, եթե դրանք կատարվել են ավազակապետության մաս կազմող օղակների, իր սպասարկուների կողմից։ Լիակատար զրկված լինելով հասարակական նվազագույն պաշտպանությունից ու աջակցությունից, հանցավոր այս գործելակերպը դարձել է վարչախմբի ինքնապահպանման միակ ձեւը։
Երեք ամիս առաջ Սյունիքի մարզպետի տան մոտ Ա. Բուդաղյանի սպանությունն այնքան բացահայտ էր, որ դրա հետեւանքով Ս. Խաչատրյանին ստիպեցին հրաժարական տալ։ Հայտնի փաստերն ու մանրամասներն անսակարկելիորեն հաստատել են կատարվածը, եւ դա դարձրել ոչ միայն տուժող կողմի, այլեւ ողջ հասարակության անվերապահ համոզմունք։ Ծանրագույն հանցագործության պարտակումը այլ բան չէ, քան ռեժիմի կողմից հերթական մի ապտակ նույն հասարակությանը, որն անպատասխան չպիտի մնա։

Հայ ազգային Կոնգրես